Ադամա Տրաորեն կարող է շարունակել կարիերան Ա սերիայում

«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ադամա Տրաորեն կարող է շարունակել կարիերան Ա սերիայում, հայտնում է Sky in Italia-ն:

Աղբյուրի համաձայն` 27-ամյա եզրային հարձակվողին հավակնում են «Միլանը» և «Ռոման», որոնք կարող են ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել որպես ազատ գործակալ, քանի որ հունիսի վերջին ավարտվում է նրա պայմանագիրը «Վուլվերհեմփթոնի» հետ:

Անցած մրցաշրջանում Տրաորեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։