Մարսելո Բրոզովիչի՝ «Ալ-Նասր» տեղափոխության մանրամասները հայտնի են

Հայտնի են դարձել «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի՝ «Ալ-Նասր» տեղափոխության մանրամասները։

Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ Սաուդյան Արաբիայի ակումբը 30-ամյա խորվաթի համար կվճարի 18 մլն եվրո։ Այս պահին երկու թիմերի փաստաբաններն էլ ստուգում են գործարքն ավարտելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի «Ալ-Նասրի» հետ մինչև 2026 թվականի հունիսի վերջը։

Բրոզովիչը «Ինտերում» հանդես է գալիս 2015 թվականի հունվարից։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 40 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։