Պաշտոնական․ Սերժինյո Դեստը հեռացավ «Միլանից»

«Միլանի» մամուլի ծառայությունը հրաժեշտի գրառում է հրապարակել՝ կապված պաշտպան Սերժինյո Դեստի հեռանալու հետ։ Ամերիկացի ֆուտբոլիստը վերադառնում է «Բարսելոնա», որտեղից մեկ մրցաշրջանով վարձավճարով հանդես եկավ։

«Շնորհակալություն, Սերժինյո։ Եվ հաջողություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Անցած մրցաշրջանում Դեստը 14 հանդիպում է անցկացրել «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում։