Անգլիական գրանդը պատրաստ է 90 միլիոն եվրո առաջարկել Ֆրենկի դե Յոնգի համար

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը իրենց ուշադրությունը դարձրել են 26-ամյա հոլանդացու վրա այն բանից հետո, երբ հրաժարվել են «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի համար պայքարից, ով մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն։

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 90 միլիոն եվրո առաջարկել ֆուտբոլիստի համար։

2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։