Պաշտոնական․ «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել բրազիլացի 29-ամյա պաշտպան Կասսիո Շեիդը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Շեիդը կարիերան սկսել է հայրենի Բրազիլիայում, հանդես եկել տեղի «Յուվենթուսի» ու «Սան Կարլոսի» կազմում, ապա` տեղափոխվել պորտուգալական «Ֆարենսե», «Վարզիմ», իսկ վերջին մրցաշրջանն անցկացրել է Թայ Լիգայի փոխչեմպիոն «Պատհում Յունայթեդի» կազմում, որի հետ նվաճել է Թայլանդի չեմպիոնների գավաթը։