«Թոթենհեմը» տրանսֆեր է համաձայնեցրել

Պաշտպան Պեդրո Պորրոն տեղափոխվել է «Թոթենհեմ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը «Սպորտինգին» վճարել է 40 միլիոն եվրո։

«Թոթենհեմը» ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի կեսերը:

Անցած մրցաշրջանի երկրորդ կեսում Պեդրոն թիմում հանդես էր գալիս վարձավճարով։ Նա մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։