Պաշտոնական․ Դոմինիկ Սոբոսլայը տեղափոխվեց «Լիվերպուլ»

«Լիվերպուլը» հայտարարել է «Լայպցիգի» հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայի հետ պայմանագիր կնքելու մասին։

22-ամյա Սոբոսլայը դարձավ «Լիվերպուլի» երկրորդ ձեռքբերումը ամառային տրանսֆերային պատուհանում՝ արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերից հետո։

Անգլիական ակումբի համար հունգարացին հանդես կգա 8-րդ համարի ներքո։ Տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հանդես է գալիս «Լայպցիգում» 2021 թվականի ձմռանից՝ անցկացնելով 91 հանդիպում, դառնալով 20 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։