«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ֆեյենորդի» դարպասապահով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ֆեյենորդի» դարպասապահ Ջասթին Բեյլոյով։

«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել հոլանդական ակումբի հետ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է The Athletic-ը: Նիդեռլանդների աղբյուրները նշում են, որ «Ֆեյենորդը» շատ դժկամությամբ է ցանկանում բաժանվել 25-ամյա դարպասապահից:

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» համար խնդրահարույց է մնում դարպասապահի դիրքը։ Հնարավոր է, որ ակումբը նոր պայմանագրի շուրջ համաձայնության գա Դավիդ Դե Խեայի հետ։ «Յունայթեդը» հետաքրքրված է նաև «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայով:

Անցած մրցաշրջանում Բեյլոն իր ակումբի կազմում անցկացրել է 34 հանդիպում։