«Ալ-Նասրի» կիսապաշտպան Լուիս Գուստավոն հեռացել է թիմից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
35-ամյա բրազիլացին 2022 թվականի ամռանից խաղում է Սաուդյան Արաբիայի թիմում։ Նրա հեռանալը թույլ տվեց «Ալ-Նասրին» տեղ բացել արտասահմանցի խաղացողների համար:
Անցած մրցաշրջանում Լուիս Գուստավոն «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։