Ջանլուիջի Բուֆֆոնին մեծ աշխատավարձով պայմանագիր են առաջարկում Սաուդյան Արաբիայում

Ջանլուիջի Բուֆֆոնը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

Մերձավորարևելյան ակումբներից մեկը «Պարմայի» դարպասապահին առաջարկել է պայմանագիր մինչև 2025 թվականը՝ մրցաշրջանում 15 միլիոն եվրո աշխատավարձով, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 45-ամյա դարպասապահը ժամանակ է պահանջել մտածելու համար։

Բուֆֆոնի պայմանագիրը «Պարմայի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը: