Ջանլուիջի Բուֆոնը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

Սաուդյան Արաբիայի ակումբը պայմանագիր է առաջարկում «Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ պայմանագիրը նախատեսված է երկու տարով և 30 մլն եվրոյով։ 45-ամյա իտալացին ժամանակ է խնդրել մտածելու համար։

Անցած մրցաշրջանում Բուֆոնը ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում, որոնցից 5-ում անառիկ է պահել սեփական դարպասը։

Դարպասապահի գործող պայմանագիրը «Պարմայի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։