Marca-ն ընտրել է անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներին։
Քվեարկությանը մասնակցել են լրագրողներ, նախկին ֆուտբոլիստներ, մարզիչներ և կայքի օգտատերերը։
Նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։
2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը.
1. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)
2. Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)
3. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
4. Կիլիան Մբապպե (ՊՍԺ)
5. Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
6. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»)
7. Անտուան Գրիզման («Ատլետիկո Մադրիդ»)
8. Վիկտոր Օսիմհեն («Նապոլի»)
9. Իլկայ Գյունդողան («Բարսելոնա»)
10. Խվիչա Կվարացխելյա («Նապոլի»)
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում հաղթող էր ճանաչվել Կարիմ Բենզեման, ով այս ամառ տեղափոխվել է Սաուդյան Արաբիա։