Ադամա Տրաորեն կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Վուլվերհեմփթոնի» նախկին հարձակվող Ադամա Տրաորեն կարող է շարունակել կարիերան Ա Սերիայում, հայտնում է Sky in Italia-ն:

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա եզրային հարձակվողին հավակնում են «Միլանը» և «Ռոման», որոնք կարող են ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել որպես ազատ գործակալ։

Հունիսի վերջին ավարտվում է նրա պայմանագիրը «Վուլվերհեմփթոնի» հետ:

Անցած մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։