«Գալաթասարայի» կիսապաշտպան Խուան Մատան հեռացել է թիմից

«Գալաթասարայի» կիսապաշտպան Խուան Մատան հեռացել է թիմից, հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։

35-ամյա իսպանացու պայմանագիրն ավարտվում էր 2022/23 մրցաշրջանի ավարտին։ Նա «Գալաթասարայում» հանդես է գալիս 2022 թվականի սեպտեմբերից։

Մատան թուրքական ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել «Վալենսիայում», «Չելսիում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: