«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել Քայլ Ուոքերի հետ պայմանագիրը, իսկ «Բավարիան»՝ գնել

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել Քայլ Ուոքերի հետ պայմանագիրը: 33-ամյա պաշտպանի հետ նոր գործարքի շուրջ բանակցությունները շարունակվում են։

«Բավարիան» շարունակում է հետաքրքրվել՝ սպասելով առաջիկա օրերին վերջնական որոշմանը։ Ուոքերի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Անցած մրցաշրջանում Ուոքերը Պրեմիեր Լիգայի 27 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում: