Անդրես Ինյեստան լքել է «Վիսել Կոբեն»

«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան լքել է ճապոնական ակումբը։

39-ամյա իսպանացին ավարտեց պայմանագիրը ճապոնական թիմի հետ։

Ինյեստան «Վիսել Կոբեում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ Անցկացրած 134 հանդիպումներում նա խփել է 26 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։