«Բարսելոնան» Լա Լիգայում չի կարողանում գրանցել շուրջ 6 ֆուտբոլիստների

«Բարսելոնան» այս պահին Լա Լիգայում գրանցված ընդամենը 13 ֆուտբոլիստ ունի։

Այս պահին գրանցված են միայն Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Ժյուլ Կունդեն, Էրիկ Գարսիան, Անդրեաս Քրիստենսենը, Պեդրին, Գավին, Ֆրանկ Կեսիեն, Ֆրենկի դե Յոնգը, Ֆերան Տորեսը, Անսու Ֆատին, Ռոբերտ Լևանդովսկին, Ուսման Դեմբելեն և Ռաֆինյան։

«Բարսելոնան» դեռ չի կարողանում գրանցել Ինյակի Պենյային, Ռոնալդ Արաուխոյին, Մարկոս ​​Ալոնսոյին, Սերժի Ռոբերտոյին, Ալեքս Բալդեին և նորեկ Իլկայ Գյունդողանին: