Սեադ Կոլաշինացը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

Պաշտպան Սեադ Կոլաշինացը կարող է կարիերան շարունակել «Ատալանտայում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ հաջորդ շաբաթ 30-ամյա բոսնիացին կմեկնի Իտալիա՝ բուժզննում անցնելու և Բերգամոյի ակումբի հետ պայմանագիր կնքելու։

Նախորդ մրցաշրջանը Կոլաշինացը վարձավճարով անցկացրել է «Մարսելում»: Նա անցկացրած 41 խաղում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։