Քրիստիան Պուլիշիչը ցանկանում է տեղափոխվել իտալական գրանդ

ԱՄՆ-ի և «Չելսիի» վինգեր Քրիստիան Պուլիշիչը ցանկանում է կարիերան շարունակել «Միլանում», հայտնում է Tuttomercatoweb-ը:

Ըստ հրապարակման՝ ամերիկացին մտադիր է տեղափոխվել միլանյան թիմ՝ ավելի շատ խաղային պրակտիկա ձեռք բերելու համար։ «Չելսին» մտադիր է ֆուտբոլիստի վաճառքից առնվազն 20 մլն եվրո վաստակել:

24-ամյա ֆուտբոլիստը «Չելսիում» հանդես է գալիս 2019 թվականի հունվարից: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:

Անցած մրցաշրջանում Պուլիշիչը առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: