Սանդրո Տոնալին առաջիկա 24 ժամվա ընթացքում կտեղափոխվի անգլիական ակումբ

«Նյուքասլը» պաշտոնապես կհայտարարի «Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի հետ պայմանագիր կնքելու մասին 24 ժամվա ընթացքում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի կիսապաշտպանին անգլիական ակումբ տեղափոխելու գործարքը փակվել է մեկ շաբաթ առաջ։

«Միլանը» 23-ամյա ֆուտբոլիստի համար կստանա 70 միլիոն եվրո և բոնուսներ։

Հաղորդվում է, որ նախատեսվում է մինչև 2029 թվականը։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 7 միլիոն եվրո։