Անգլիական գրանդը մոտ օրերս պաշտոնական առաջարկ կանի «Ինտերին»

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունը «ներաձուրիների» դարպասապահ Անդրե Օնանայի նկատմամբ:

«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Օնանայի նկատմամբ: Պաշտոնական առաջարկը կարող է լինել առաջիկա օրերին։ Դրանից հետո ես և խաղացողը կմտածենք պատասխանի մասին»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։

Ավելի վաղ ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է դարպասապահի համար առաջարկել մինչև 50 միլիոն եվրո։

2022/23 մրցաշրջանում Օնանան բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ բաց թողնելով 36 գոլ և 19 անգամ անառիկ պահել դարպասը։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։