ՊՍԺ-ն համաձայնության է հասել իսպանացի մարզչի հետ

Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն շուտով կգլխավորի ՊՍԺ-ն, հայտնում է RMC Sport-ը։

Հաղորդվում է, որ կողմերը լիարժեք համաձայնության են եկել պայմանագրի բոլոր հարցերի շուրջ։

Ըստ հրապարակման՝ շուտով փարիզյան ակումբը կներկայացնի իսպանացի մասնագետին։ Էնրիկեի վերջին աշխատանքն Իսպանիայի հավաքականն էր, որը նա լքեց անցյալ տարվա դեկտեմբերին։ Մինչ այդ 52-ամյա մասնագետը գլխավորել է «Բարսելոնան», «Սելտան» և «Ռոման»:

Նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն 85 միավորով զբաղեցրեց առաջին տեղը Ֆրանսիայի առաջնությունում՝ հռչակվելով չեմպիոն։