Պաշտոնական․ Մարկուս Թյուրամը՝ «Ինտերի» ֆուտբոլիստ

Հարձակվող Մարկուս Թյուրամը պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

25-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Ֆուտբոլիստը միլանցիներին միացել է ազատ գործակալի կարգավիճակով:

Թյուրամը Մյոնխենգլադբախի «Բորուսիայում» է հանդես գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում հարձակվողը դարձել է 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։