«Չելսին» նոր առաջարկ է պատրաստել՝ «Բրայթոնի» ֆուտբոլիստին գնելու համար

«Չելսին» նոր առաջարկ է արել՝ «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյին ձեռք բերելու համար, հայտնում է Evening Standard-ը։

Ըստ հրապարակման՝ 21-ամյա էկվադորցի ֆուտբոլիստի տրանսֆերի համար «ազնվականները» պատրաստ են վճարել 80 միլիոն եվրո։

Նրա պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

2022/23 մրցաշրջանում Կայսեդոն անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: