«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն փոխել է իր խաղային համարը։
Այսուհետ 24-ամյա պորտուգալացին միլանյան ակումբում հանդես կգա 10-րդ համարի ներքո, մինչ այդ ֆուտբոլիստը խաղում էր 17 համարով։
Անցյալ ամիս «ռոսոներիները» հայտարարեցին ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին մինչև 2028 թվականի հունիսը։