Քրիստիան Պուլիշիչը ցանկանում է խաղալ միայն «Միլանում»

«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը ցանկանում է խաղալ միայն «Միլանում», հայտնում է Tuttomercatoweb-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանուն տրանսֆերի, ամերիկացի ֆուտբոլիստը պատրաստ է ընդունել աշխատավարձի զգալի կրճատումը և ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբները փակուղի են մտել բանակցություններում և չեն կարողացել համաձայնության գալ պայմանագրի մանրամասների շուրջ։ Ռոսոներիները ցանկանում են գործարք կնքել ոչ ավելի, քան 25 մլն. եվրոյով։