ՊՍԺ-ն ավարտել է Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Լյուկա Էրնանդեսի տրանսֆերը, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները 27-ամյա պաշտպանի համար վճարել են մոտ 48-50 մլն եվրո։
Ֆուտբոլիստը Մյունխենում հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: