«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարող փոխզիջման հասնել «Ինտերի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարող փոխզիջման հասնել «Ինտերի» հետ Անդրե Օնանի տրանսֆերի հարցում:

Ինչպես հայտնում է Mirror Sport-ը, «Ինտերը» պահանջում է գումար, որը «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարող իրեն թույլ տալ ֆինանսական ֆեյր-փլեյի սահմանափակումների պատճառով: 

Նշվում է, որ անգլիական ակումբը ստիպված կլինի նոր թեկնածու փնտրել դարպասապահի պաշտոնում։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։