Վիկտոր Օսիմհենը պատրաստ է տեղափոխվել իսպանական գրանդ

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը պատրաստ է հեռանալ նեապոլիտանական ակումբից, եթե առաջարկ ստանա Մադրիդի «Ռեալից», հայտնում է Todofichajes-ը։

24-ամյա նիգերիացին կարող է հայտնվել Մադրիդում, եթե իսպանական ակումբին չհաջողվի պայմանավորվել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի հարցում։ Օսիմհենի հավանական տրանսֆերի գումարը գնահատվում է 120 մլն եվրո։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։