Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել «Արսենալ»

Ինչպես հայտնում է 90min-ը՝ «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել «Արսենալ»։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա սերբը պատրաստ է տեղափոխվել լոնդոնյան ակումբ: Հնարավոր գործարքին հավանություն է տալիս անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆուտբոլիստին ցանկանում է վարձակալել Մադրիդի «Ռեալը»։
Հիշեցնենք, որ Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։