Նիկոլո Ձանիոլոն ցանկանում է վերադառնալ Իտալիա, չնայած որ իրեն լավ է զգում Թուրքիայում

«Գալաթասարայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն խոսել է «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին։

«Ուզում եմ մարզավիճակս պահպանել և պատրաստ լինել հուլիսին «Գալաթասարայի» դեմ Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլին։ Երջանիկ եմ Ստամբուլում, ես խաղալու եմ Չեմպիոնների Լիգայում։ Այնուամենայնիվ, եթե մինչև օգոստոսի վերջ լինի առաջարկ, որը լավ հնարավորություն կլինի «Գալաթասարայի» և ինձ համար, ապա մենք դա հաշվի կառնենք։

Կրկնում եմ, եթե այս հնարավորությունը ուրախացնի երեքիս՝ «Գալաթասարային», ինձ և «Յուվեին», ես կողմ եմ դրան։ Մնացած բոլոր առումներով ես երջանիկ եմ Թուրքիայում։ Ես չեմ պատրաստվում ինձ համար ակնկալիքներ ստեղծել, ինչ էլ որ լինի, ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է Ձանիոլոն։

23-ամյա իտալացին թուրքական ակումբ է տեղափոխվել 2023 թվականի ձմռանը «Ռոմայից»։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Նա «Գալաթասարայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։