«Չելսին» տրանսֆերային նպատակ ունի

«Չելսին» նոր առաջարկ է արել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյին ձեռք բերելու համար, հայտնում է Evening Standard-ը։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա էկվադորցի ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է վճարել 80 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

2022/23 մրցաշրջանում Կայսեդոն անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: