Պաշտոնական․ «Լիլի» հարձակվող Թիմոթի Վեան տեղափոխվեց «Յուվենտուս»

«Լիլի» հարձակվող Թիմոթի Վեան միացել է «Յուվենտուսին», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 23-ամյա ամերիկացի ֆուտբոլիստի տրանսֆերը թուրինյան թիմին արժեցել է 12 միլիոն եվրո։

Վեան իր կարիերան սկսել է ԱՄՆ-ում, իսկ 2014 թվականի ամռանը տեղափոխվել է ՊՍԺ-ի ակադեմիա։ 2019 թվականի առաջին կեսը Վեան վարձավճարով անցկացրեց «Սելթիկում» և հետո տեղափոխվեց «Լիլ»։

Անցած մրցաշրջանում Վեան «Լիլում» անցկացրել է 32 հանդիպում և դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ: Նա ԱՄՆ-ի հավաքականի կազմում անցկացրած 29 խաղում 4 գոլ է խփել։