Բերնարդու Սիլվան կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է 90min-ը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա պորտուգալացով հետաքրքրված է Լուիս Էնրիկեն, ով շուտով կգլխավորի փարիզյան ակումբը։ Կիսապաշտպանն առաջնահերթ տրանսֆեր է ամառվա համար։

2022/23 մրցաշրջանում Սիլվան անցկացրել է 54 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: