Ռոմելու Լուկակուն մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբի շահավետ առաջարկը

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հրաժարվել է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Հիլալը» 30-ամյա բելգիացուն առաջարկել է տարեկան 45 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն հարձակվողը մերժել է։ Նա ցանկանում է կարիերան շարունակել միայն «Ինտերում»։

2022/23 մրցաշրջանը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Ինտերում»։ Հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։