Marca. ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Կիլիան Մբապպեին

ՊՍԺ-ն մոտ օրերս նոր պայմանագիր կառաջարկի թիմի հարձակվող Կիլիան Մբապպեին, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպմանը կմասնակցի Փարիզի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին, իսկ հարձակվողի շահերը, ի թիվս այլոց, կներկայացնեն նրա մայրն ու գործակալ Ֆայզա Լամարին։

Նշվում է, որ ՊՍԺ-ն, ամենայն հավանականությամբ, Մբապպեին կառաջարկի 2-3 տարով երկարաձգել պայմանագիրը 2024 թվականին նրան «Ռեալին» վաճառելու բանավոր խոստումով։