«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը պատասխանել է երկրպագուներին, ովքեր քննարկում էին ֆուտբոլիստի «Արսենալ» տեղափոխվելու հարցը:
Երկրպագուներից մեկը թվիթերում գրել է. «Ռիս Ջեյմս Արսենալում, ո՞վ պետք է ասի ոչ»: Անձամբ ֆուտբոլիստը՝ պատասխանել է այս հաղորդագրությանը. «Ես ասում եմ՝ ոչ»։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Արսենալը» հայտարարեց «Չելսիի» հարձակվող Կայ Հավերցի հետ պայմանագիր կնքելու մասին։ 24-ամյա գերմանացին «զինագործների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։