Ռիո Ֆերդինանդ. «Շատերն են ցանկանում, որ նա հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»»

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է դարպասապահ Դավիդ դե Խեայի մասին։

«Դե Խեան միշտ լավ թիմային ֆուտբոլիստ է եղել: Նա 12 տարի անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում» և բազմիցս ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Ես կարծում էի, որ այս տրանսֆերային պատուհանում շատ ակումբներ կցանկանան ձեռք բերել նրան։

Շատերն են ցանկանում, որ նա հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: Ես մի փոքր հիասթափված եմ այն ​​բանից, թե ինչպես է ակումբը վերաբերվում այս խնդրին»,- Ֆերդինանդի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ Դե Խեան մանկունիանցիների կազմում հանդես է գալիս 2011 թվականից։ 32-ամյա իսպանացու պայմանագիրը հաշվարկված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։