Ժոան Լապորտան անդրադարձել է Ֆրենկի դե Յոնգի հնարավոր տրանսֆերին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոստովանել է, որ ակումբը հրաժարվել է վաճառել թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, որին 100 միլիոն եվրո են առաջարկել։

«Անցյալ տարի մենք 100 միլիոն եվրո առաջարկ ունեինք Ֆրենկի դե Յոնգի համար և լավ արեցինք, որ չվաճառեցինք նրան: Կան ֆուտբոլիստներ, ովքեր չպետք է լինեն տրանսֆերային շուկայում»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Goal-ը։

26-ամյա Դե Յոնգը կատալոնացիների կազմում հանդես է գալիս 2019 թվականից։ 2022/2023 մրցաշրջանում հոլանդացին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։