Տակեֆուսա Կուբոն պատասխանել է Սաուդյան Արաբիայի ակումբի առաջարկին

«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն հրաժարվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբի առաջարկից։

Ինչպես հայտնում է Diario AS-ը՝ ճապոնացու համար առաջարկվել է 60 մլն եվրո։ Այս գումարի կեսը կարող էր ստանալ կիսապաշտպանի նախկին ակումբը՝ Մադրիդի «Ռեալը», որը պետք է ստանա հետագա վերավաճառքի գումարի 50%-ը։ Սակայն ֆուտբոլիստը մերժել է առաջարկը։

Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանում 22-ամյա Կուբոն 35 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։