Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն կգլխավորի ՊՍԺ-ն

Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն կգլխավորի ՊՍԺ-ն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 53-ամյա իսպանացին շուտով երկու տարվա պայմանագիր կկնքի: Փարիզյան ակումբը Լուիս Էնրիկեին կներկայացնի երբ թիմը կավարտի Քրիստոֆ Գալտյեի հետ պայմանագրի խզումը։

Նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն 85 միավորով զբաղեցրեց առաջին տեղը Ֆրանսիայի առաջնությունում: Բացի այդ, Գալտեի գլխավորած թիմը դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ, որտեղ պարտվեց «Բավարիային»։