Ռոբերտո Գալիարդինին լքել է «Ինտերը»

«Ինտերը» հայտարարել է, որ կիսապաշտպան Ռոբերտո Գալիարդինին լքել է ակումբը։

Ֆուտբոլիստը «Ինտերում» հանդես է գալիս 2017 թվականից: Այս ընթացքում նա մասնակցել է 190 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի հեղինակ։

2022/23 մրցաշրջանում Գալիարդինին ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում և գոլ չի խփել։ Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո: