«Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն հեռացել է թիմից ազատ գործակալի կարգավիճակով։
35-ամյա կոլումբիացու պայմանագիրն ավարտվել է հունիսի 30-ին։
Կուադրադոն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 314 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։
Ակումբի կազմում նա 5 անգամ դարձել է Ա Սերիայի հաղթող, երեք անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և երկու անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը։