Ֆրեդը կարող է տեղափոխվել Իտալիա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդին, հայտնում է The Sun-ը:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը չի ցանկանում կորցնել Ֆրեդին, բայց ավելի շատ խաղալու հեռանկարը կարող է ստիպել նրան հեռանալ:

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Բրազիլացի կիսապաշտպանը 2022/23 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 56 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։