Դոմինիկ Սոբոսլայը, գուցե տեղափոխվի ԱՊԼ

«Լիվերպուլը» մոտ է «Լայպցիգի» վինգեր Դոմինիկ Սոբոսլայի տրանսֆերը ձեռք բերելուն:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, Յուրգեն Կլոպի թիմն արդեն սկսել է բանակցությունները տրանսֆերի շուրջ:

Նշվում է, որ Սոբոսլայը պատրաստ է միանալ «Լիվերպուլին»: Այս պահին ակումբները քննարկում են տրանսֆերի մանրամասները:

Նախորդ մրցաշրջանում Սոբոսլայը Բունդեսլիգայում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։