Ժոաու Ֆելիշը կարող է տեղափոխվել այլ գերակումբ

Առաջիկա օրերին ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի Լուիս Էնրիկեն։

Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, իսպանացի մասնագետն ցանկանում է, ֆրանսիական ակումբ հրավիրել պորտուգալացի ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիշին:

Ֆելիշը 2022/2023 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։ Պորտուգալացին օրերս վերադարձավ «Ատլետիկո»։ Միաժամանակ, 23-ամյա հարձակվողը չի ցանկանում մնալ Մադրիդում։

Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը լավ հարաբերությունների մեջ է փարիզյան ակումբի ֆուտբոլային խորհրդական Լուիշ Կամպուշի հետ, ուստի կփորձի կազմակերպել նրա տրանսֆերը։