«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը հայտնել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։ Ֆուտբոլիստն ասել է, որ մտադիր չէ հեռանալ կատալոնական ակումբից:
«Չեմ համբերում, թե երբ կրկին կխաղամ «Բարսելոնայի» կազմում. Ուրախ եմ ակումբում լինելու համար, նախատեսում եմ շարունակել խաղալ Բարսելոնայում»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում JijantesFC-ն։
Ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականի սկզբից։ Այս ընթացքում նա անցկացրել է 71 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։