Իտալական երկու ակումբներ ցանկանում են ձեռք բերել Նաիր Տիկնիզյանին

«Էմպոլին» և «Բոլոնիան» ցանկանում են ձեռք բերել «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանին, հայտնում է SE-ն։

Իտալական թիմերի սկաուտները հետևել են ֆուտբոլիստի խաղին Հայաստանի հավաքականի՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) դեմ հանդիպումներում։

Ուելսի հետ խաղում պաշտպանը գոլային փոխանցում կատարեց, իսկ Լավտիայի հետ խաղում դարձավ գոլի հեղինակ։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հայ ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը ռուսական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։