Ադրիեն Ռաբյոն չի տեղափոխվի Անգլիա

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»՝ ֆուտբոլիստի մոր ֆինանսական խնդրանքների պատճառով, ով ֆուտբոլիստի գործակալն է, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ռաբիոյի մայրը որդու համար երեք տարվա պայմանագիր է խնդրել՝ 10 միլիոն եվրո աշխատավարձով մեկ մրցաշրջանի համար, + 10 միլիոն տեղափոխության բոնուս։ Անգլիական ակումբը պատրաստ չէ ընդունել նման պայմանները:

Հիշեցնենք, որ Ռաբյոն «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2019 թվականից։