Հայտնի է, թե որքան գումար է «Բավարիան» պահանջում Լյուկա Էրնանդեսի դիմաց

Մյունխենի «Բավարիան» պատրաստ է թիմի պաշտպան Լյուկա Էրնանդեսին 45 միլիոն եվրոյի դիմաց վաճառել ՊՍԺ-ին, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Հաղորդվում էր, որ փարիզցիները նախապես համաձայնեցրել էին պաշտպանի հետ պայմանագրի անձնական պայմանները, սակայն ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի արել։ ՊՍԺ-ն կարող է խնդրել «Բավարիային» իջեցնել գինը:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նա գերմանական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։